Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով․ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ
Քանի որ այս շարժումը հիմնված է հստակ գաղափարների և արժեհամակարգի վրա, ապա դասադուլը ևս ինքնանպատակ չպետք է լինի․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը։
«Պատասխանատու լինելով մեր կրթության իրավունքի առաջ՝ դասադուլի ընթացքը լրացնում ենք բովանդակային քննարկումներով ոլորտային լավագույն գիտնականների հետ։
Հանդիպում ենք 12։30-ին ԵՊՀ գրադարանի դիմաց։
Դասադուլն օգտագործելու ենք կրթվելու և միասին քննարկում ծավալելու նպատակով։
Մեր առաջին բանախոսը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ պարոն Աթանեսյանն է»,- գրել է նա։