13 Հլս
2024
28.9° c ԵՐԵՎԱՆ
Unable to fetch weather data for Stepanakert
ABCMEDIA
Գնալ միջազգային քննարկման ու չբարձրաձայնե՞լ Բաքվի բանտերում մնացած ղեկավարների մասին․ Բագրատ Սրբազան

Գնալ միջազգային քննարկման ու չբարձրաձայնե՞լ Բաքվի բանտերում մնացած ղեկավարների մասին․ Բագրատ Սրբազան

Մենք կատարելու ենք այնպիսի գործողություններ, որ ցանկացած դեպքում ժողովուրդը շահեկան դուրս գա լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը խոսել է նաև կուսակցությունների հետ հանդիպումների մասին ու նշել, որ բոլորը հայտնել են իրենց կարծիքը՝ ձևավորելով ընդհանուր համախոհություն։

Միջազգային ֆորումի մասնակիցներին շարժման անդամները դիմավորել են Բաքվի բանտերում մնացած ռազմաքաղաքական գործիչների ու Հայաստանի բանտերում մնացած քաղբանտարկյալների նկարներով։ Արդյոք այս գործողություններով կարո՞ղ է բարձրաձայնվել նրանց ազատ արձակելու թեման։ Դիտարկմանն ի պատասխան Սրբազանն ասել է «Այդ խնդիրը շատ ավելի վաղ պետք է լուծվեր։ Այսօր գործող մարդն այնքան է հեռացրել հարցը լուծումից, որ չգիտես՝ ոնց կարգավորես։ Գործիքակազմը, կերպերը, ձևերը իշխանությունների մոտ են։ Մենք կարող է զգացմունքային ասել, ինչ-որ եղանակներ, ձևեր գտնել։ Օրինակ՝ վերջերս որտե՞ղ էր գնացել, ինչ-որ միջազգային քննարկման, որ մարդու իրավունքների վերաբերյալ էր։ Այնտեղ նա բարձրաձայնե՞լ է Բաքվի բանտերում մնացած ղեկավարների մասին։ Ո՛չ։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Երբ միջազգային հարթակները չես օգտագործում, ոչինչ չես ասում, քեզ ո՞վ բանի տեղ կդնի։ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը, ինստիտուտները որտե՞ղ են, ինչու՞ պետք է Ադրբեջանը տարիներ շարունակ կեղծ կառավարություն պահի, մենք չընդունենք մեր իսկականը, եղածը»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Սրբազանը, խոսելով Արցախի վտարանդի կառավարությունը Հայաստանում չընդունելու օրակարգի մասին, Արցախի ռազմաքաղաքական գործիչների ազատ արձակելու մասին չխոսելու, ընդգծել է՝ սա ոչ միայն հակապետական է, այլհակամարդկային։