Այսօր հանդիպում է տեղի ունեցել, որից տեղեկություններ չունենք։
«Այս պահին հայկական զորքերը տեղում են, եթե իհարկե գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է՝ դուք ձայն ունեք, իրական գործոն եք։ Գնահատեք ինքներդ ձեզ։ Այս շարժումը, որ Տավուշից հասել է Երևան, ոչ միայն խախտել է այս ծրագիրը այստեղ գործողների, այլև արտաշխարհում գտնվողների ծրագրերը»։
Վտանգը և հանցագործության դրսևորումը չի վերացել և տեղի ունեցողը պետական ամենաբարձր մակարդակող կատարվող հանցագործություն է։
«Այդ հանցագործությունը կարող է կանգնել միայն ու միայն այս շարժմամբ»,- ընդգծել է Սրբազանը։
Հոգնել չկա, վերջնարդյունքը հաղթանակն է։