25 Նոյ
2024
12.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք չենք ասում ոչ խաղաղությանը, մենք ասում ենք՝ որո՞նք են խաղաղության պայմանագրի բովանդակային կետերը․ Բագրատ սրբազան

Մենք չենք ասում ոչ խաղաղությանը, մենք ասում ենք՝ որո՞նք են խաղաղության պայմանագրի բովանդակային կետերը․ Բագրատ սրբազան

Մեզ անընդհատ հարցնում են՝ պատերազմ եք ուզու՞մ։ Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս են նրանք մեզ ղեկավարում, ի՞նչ արժեքներով։ Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով։

«Ցանկացած գործողություն լինի սահմանազատում, լինի սահմանագծում, խաղաղության պայմանագրի ստորագրում, պետք է բխեն Հայաստանի շահերից. օրինակ՝ Արցախ հավաքական վերադարձը, Բաքվում մնացած ռազմաքաղաքական գերիների վերադարձը, որոնց հետ, իմիջիայլոց, կերել, խմել են։ Մենք չենք ասում ոչ խաղաղությանը, մենք ասում ենք՝ որո՞նք են խաղաղության պայմանագրի բովանդակային կետերը։ Մեզ համար նաև կարևոր է, թե ո՞վ է հրաման տալիս ՀՀ զորքերին հետ քաշվել դիրքերից։ Ներկայումա այդ պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանը դրա իրավունքը չունի։