26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անարգանք սեփական ժողովրդի հանդեպ. Բագրատ Սրբազանը՝ Օպերայի շենքի «վերահսկողության» մասին

Անարգանք սեփական ժողովրդի հանդեպ. Բագրատ Սրբազանը՝ Օպերայի շենքի «վերահսկողության» մասին

«Նա Օպերայից այնպես է դուրս եկել, որ ոչ մեկը չնկատի։ Սա նշանակում է, որ դուք անզոր չեք։ Հստակ արձանագրենք՝ խաբեբան իրավունք չունի ազատ գործելու, առավել ևս մեր շահերը միջազգային հարթակում ներկայացնելու։ Այսպես պետք է լինի ամեն տեղ»,- ասել է Սրբազանը։

Խոսելով ոստիկանների մասին՝ Բագրատ Սրբազանը նշել է, որ նրանց գործիք են դարձրել՝ քամված հոգիներով։

«Մենք նրանց պետք է միայն խղճանք, աղոթենք՝ նրանց փրկելու, ճանապարհ բերելու համար»,- ասել է Սրբազանը։

Թեմի առաջնորդը հիշեցրեց նաև, որ երկրում հազարավոր նմանատիպ և ավելի կարևոր միջոցառումներ են եղել, բայց ոստիկանական նման ուժերի առկայություն երբեք չի եղել։

«Մարդկանց ատելություն մի տվեք, սակայն, այլապես մեկս մյուսին կորցնելու ենք։ Իրական ու սիրտ ունեցող մարդկանց երկիր պետք է դառնանք»։