
«ՀայաՔվե»-ի և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդիպմանը քննարկվել են շարժման ռազմավարության և դրանում «ՀայաՔվեի» ներգրավվածության հարցեր
Մայիսի 15-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը և Վահե Դարբինյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շարժման ռազմավարությանը, ինչպես նաև` շարժմանը «ՀայաՔվեի» ներգրավվածությանն ու մասնակցությանը վերաբերող հարցեր:
«ՀայաՔվե» նախաձեռնությունը շարժման առաջին իսկ օրվանից աջակցել է նրա նպատակներին և կշարունակի իր նպաստը բերել խաղաղ և սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր` ազգային իշխանություն ձևավորելու` շարժման հռչակած նպատակին:
«ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդ։