20 Հոտ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյուղի ժողովրդին պառակտեցին՝ ինչ-որ փոխհատուցումների մասին խոսելով․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ հանդիպման մասին

Գյուղի ժողովրդին պառակտեցին՝ ինչ-որ փոխհատուցումների մասին խոսելով․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ հանդիպման մասին

Տավուշի մարզի Կիրանց գյուղի դպրոցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում է ունեցել կիրանցցիների հետ, որից հետո ABC media-ն զրուցել է բնակիչների հետ՝ հասկանալու, թե ինչ են խոսել։

Բնակիչներից մեկի խոսքով՝ ոչ մի նոր տեղեկություն չեն հայտնել․ հողատարածք, տուն է անցնելու Ադրբեջանին։
«Գյուղի քարտեզ կա, որ այդ հողատարածքները հայկական են, հիմա թե ո՞նց է այդպես ստացվել՝ չգիտեմ։ Նրանք եկել են հերթական անգամ ստերով համոզեն, որ համաձայնեն այս պայմաններին։ Նրանք եկան ու պառակտեցին մեզ․ ժողովրդի մի մասը համաձայն է սահմանազատմանը, մի մասը՝ ոչ»,- ասել է Կիրանց գյուղի բնակիչ Ղարիբ Աբալյանը։
Աբալյանը խոսել է նաև բնակիչներին առաջարկված ինչ-որ փոխհատուցումների մասին։ Նաև շեշետել է, որ սահմանազատմամբ ոչ մի հող չի վերադարձվում, դեռ հակառակը՝ ինչ էլ կա հանձնվում է։

«Մեր հողերը մշակում ենք, հիմա այնպիսի հողատարածք չկա, որ անցնի ադրեջանցիներին ու չմշակվող լինի․ բոլորը մշակվող է։ Մեր Հայաստանի տարածքից, որ դեռ 70-ական թվականներին տուն է կառուցել այդ հատվածում, էդ տան մի մասն էլ է անցնում թշնամուն։ Դա հնարավոր բան չէ։ Կամուրջն էլ է անցնում, որը ավելի հին է։ Օրինակ՝ ես հիմա 65 տարեկան եմ ու դեռ 7 տարեկան էի, որ այդ կամուրջը կառուցում էին։ Էքսկավատրներով քանդում էին, ինչ-որ սարքեր բերում, որ կառուցեն այդ կամուրջը, մենք երեխաներով գետում լողանում էինք։ Հիմա ինչպե՞ս են ասում՝ ադրբեջանական է»,- զրույցում ասել է կիրանցցին։

Հիշեցնենք՝ ABC media-ի նկարահանող խումբը այս պահին աշխատում է Կիրանցում և ուղիղ հեռարձակմամբ հետևում տեղում կատարվող իրադարձություններին։