26 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի իշխանությունների մեղավորությունն է, որ  օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռը՝ Ռաիսիին վատ եղանակային պայմաններում տեղափոխելու համար․Պետքարտուղարություն

Իրանի իշխանությունների մեղավորությունն է, որ օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռը՝ Ռաիսիին վատ եղանակային պայմաններում տեղափոխելու համար․Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, մեկնաբանելով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մասնակցությամբ տեղի ունեցած ավիավթարը, հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ 45 տարի շահագործված ուղղաթիռը օգտագործել են վատ եղանակային պայմաններում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ իրանական իշխանությունների ուսերին  է «պատասանատվությունը», նրանք են որոշել օգտագործել ամերիկյան արտադրության 45 տարի շահագործված ուղղաթիռը՝ Ռաիսիին վատ եղանակային պայմաններում տեղափոխելու համար: