Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով իր թղթակցին, որն ուղեկցում է նրան ճամփորդության ժամանակ։
«Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը», ասել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ գերմանական նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը, հավաքվել է լրացուցիչ 1 միլիարդ եվրո: «Եվ մենք ամեն օր աշխատում ենք, որպեսզի այդ գումարն ավելանա», – ասել է նախարարը։