11 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն մտադիր է հունիսին սկսել բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Politico

ԵՄ-ն մտադիր է հունիսին սկսել բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ. Politico

ԵՄ երկրները մտադիր են հունիսի 25-ին սկսել պաշտոնական բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությունն ընդունելու վերաբերյալ այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական խմբագրությունը՝ հղում անելով հինգ դիվանագետների։
 
Պարբերականը նշում է, որ ԵՄ անդամ երկրներն այդ մտադրության մասին հայտարարել էին դեռ 2023 թվականի դեկտեմբերին, սակայն որոշումը հետաձգվել էր Հունգարիայի անհամաձայնության և մտավախության պատճառով, որ ԵՄ ընդլայնման հարցը կարող է առանցքային թեմա դառնալ Եվրախորհրդարանի ընտրությունների համար, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 6-9-ը։