13 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային փորձագետները խոսում են Իրանի պաշտոնյաների մահվան, Հարավային Կովկասում իրավիճակի և հնարավոր հանգուցալուծումների մասին

Միջազգային փորձագետները խոսում են Իրանի պաշտոնյաների մահվան, Հարավային Կովկասում իրավիճակի և հնարավոր հանգուցալուծումների մասին

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահը Կովկասում իրավիճակի կտրուկ փոփոխության չի հանգեցնի, կարծում են ТАСС-ի հետ զրուցած փորձագետները ։ Ըստ նրանց՝ իրանական կողմն այժմ «կարող է ունենալ որոշ կոշտ մոտեցումներ արտաքին և ներքին քաղաքականության մեջ», սակայն դա սկզբունքորեն առնչվում է ներկայիս աշխարհաքաղաքական սուր իրավիճակին, Իրանի դեմ պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ «Իրանի հանգուցյալ նախագահը միանշանակ դրական ներդրում է ունեցել Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում»։

Լեհ նախկին դատավոր Թոմաշ Շմիդտը Царьград-ի հետ զրույցում նշել է, որ Ուկրաինայում մարտերին միջամտելուց բացի, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը դիտարկում է նաև ավելի տագնապալի սցենար։ Ըստ Շմիդտի՝ չի բացառվում զինված գործողությունների բռնկումը դաշինքի հյուսիսարևելյան թևում, չեն բացառվում սադրանքներ Ռուսաստանի հյուսիսային սահմանին։ «Սա համապատասխանում է նրան, ինչ հիմա կատարվում է Կովկասում՝ Հայաստանում, Վրաստանում… Գործողություններ, որոնք ուղղված են քայքայելու այն քաղաքական համակարգը, որը ներկայումս գործում է այս հանրապետություններում։ Եթե դա տեղի ունենա, կարող է լինել հաջորդ փուլ: Փորձ է արվելու հակամարտության մեջ ներքաշելու թե՛ Մինսկին, թե՛ Մոսկվային։ Դա շատ ռիսկային է և կարող է տանել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Այսինքն՝ մենք հիմա բավականին վտանգավոր պահի ենք ապրում», – նշել է  Շմիդտը։