13 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին

Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին

Հայաստանը մասնակցում է Մոլդովայում մայիսի 20-ին մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Regex 2024 շտաբային վարժանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են մայիսի 20-24-ը։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) մոտ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։

«Զորավարժությունը կազմակերպվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զորավարժությունների պլանավորմանը և անցկացմանը, ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, բազմազգ միջավայրում ուժերի փոխգործունակության մակարդակի ամրապնդմանը և գնահատման համար արևմտյան չափանիշներին համապատասխան զինվորականներին պատրաստելուն»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Regex 2024  զորավարժությունը բաղկացած է ընթացիկ տարվա ընթացքում մի քանի աշխատաժողովների կազմակերպումից։ Առաջին սեմինարը տեղի է ունեցել փետրվարի 16-ից մարտի 1-ը, իսկ երկրորդը՝ 2024 թվականի ապրիլի 22-26-ը։