Ռաիսիի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Վյաչեսլավ Վոլոդինը
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կներկայացնի Ռուսաստանը ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրաժեշտի արարողությանը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով խորհրդարանի ապարատում իր աղբյուրին։
Իրանի նախագահ Ռաիսիի հրաժեշտի արարողությանը Ռուսաստանը կներկայացնի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ռաիսիի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 23-ին, իր հայրենի Մաշհադ քաղաքում՝ հանրապետության հյուսիս-արևելքում։