Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներն իր վախերն է արտահայտում. քաղաքագետ
Սպառնալիքները, որ հնչեցնում է իշխանության պատգամավորը, իր ներքին վախերն է արտահայտում, ABC Media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքը:
Նրա խոսքով՝ իշխանությունը ներքին վախերից դրդված է դավաճանում իր նպատակադրումները:
«Հենց դրա համար, ստիպված, իշխանական լրատվամիջոցներով մեկնաբանություն տվեց կես ժամ անց, բառիս բուն իմաստով լիզելով սեփական թքածը: Սա է էդ մարդկանց պատկերը: Վախեցած են, հասկանում են, որ երկրում իրավիճակ է փոխվել, տեսնում են, որ հանրությունն այլևս չի ընդունում այդ իշխանությանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է ինչ որ կերպ իրավիճակը փրկել, բայց հոնքը սարքելու փոխարեն, աչքն են հանում, քանի որ նման հայտարարություններով, էլ ավելի են մեծացնում խզվածքը որն առաջացել է ժողովրդի ու իշխանության հարաբերություններում: Քաղաքագետն ընդգծում է նաև, որ չկա խոստում, որը հնչեցրել է այս իշխանությունը իշխանափոխության ժամանակ ու իրագործել: