24 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունն ու Թուրքիան նույն կերպ են մտածում շարժման մասին. Բագրատ սրբազան

ՀՀ իշխանությունն ու Թուրքիան նույն կերպ են մտածում շարժման մասին. Բագրատ սրբազան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է ՔՊ-ական գործընկերոջ՝ Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներին:

Վերջինս նշել էր, որ ընդդիմադիրներն ու շարժմանը աջակցողները կա՛մ բանտում կհայտնվեն, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն։

«Հայտնի օլիգարխը հազարավոր մարդկանց ճակատագրերով է խաղացել և նույն ձեռագրով ուզում է կանխել այս շարժման զարգացումը։ Նման բան չի լինելու, ինչ ուզում եք խոսեք։

Սուքիասյանի հայտարարությանը գրեթե զուգահեռ թուրքական լրատվամիջոցն է հոդված հրապարակել ու խոսել Բագրատ սրբազանի մահվան մասին։ Միթե՞ սա չի նշանակում, որ ՀՀ իշխանությունն ու Էրդողանին մոտ գտնվող լրատվամիջոցը սինքրոնացված են աշխատում»,- ասել է Գառնիկ Դանիելյանը։

Հարցին անդրադարձել է նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նշելով, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանի գործող իշխանությունը նույն կերպ են արտահայտվում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու գործունեության մասին։