11 Դեկ
2024
-0.2° c ԵՐԵՎԱՆ
0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավերժական սիրո երգիչը կդառնար 100 տարեկան

Հավերժական սիրո երգիչը կդառնար 100 տարեկան

70 տարի բեմում անցկացրած Ֆրանսիահայ մեծ շանսոնյեի փոխարեն այսօր իր երգերն են բեմում։ Փոքր մարմնում մեծ Հայաստանի երազանքը տեղավորած Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքի զավակ Վաղինակ Ազնավուրյանը, որ հետո պիտի դառնար աշխարհահռչակ Շառլ Ազնավուր, արմատներով Էրզրումից էր։ Ցեղասպանությունը սեփականն աչքերով տեսած ծնողների ցավը փոքրիկ Վաղինակի արյան մեջ էր։ Հեշտ չէր նրա ուղին․ ազգությունն, անվան արտասանության բարդությունն ու արտաքինը, խոչընդոտներ էին դեպի մեծ բեմ տանող ճանապարհին։ Բայց աշխարհը չէր կարող անտարբեր մնալ Շառլի ձայնի ու տաղանդի նկատմամբ․ կարճ ժամանակ անց շանսոյնեն կարողացավ հալեցնել մարդկանց սրտերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: