13 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
-1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Դանիելյանն ազատվել է պաշտոնից՝ ելնելով նպատակահարմարությունից․ Անահիտ Ավանեսյան

Սամվել Դանիելյանն ազատվել է պաշտոնից՝ ելնելով նպատակահարմարությունից․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրուցում խոսել է Սամվել Դանիելյանի՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատվելու մասին։

«Պարոն Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը լրացել էր, նրա հետ կնքվել էր ԺՊ-ի ժամկետային պայմանագիր, որը մի քանի օր շուտ է ընդհատվել՝ ելնելով նպատակահարմարությունից»,-ասել է Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ տեղի ունեցածը Բագրատ սրբազանի հետ ողջագուրվելու հետ կապ չի ունեցել։

Հիշեցնենք, որ Սամվել Դանիելյանը պաշտոնից ազատվել էր պայմանագրի ավարտից 10 օր առաջ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին մասնակցելուց և նրա հետ ողջագուրվելուց հետո։