10 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
-2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն և Պուտինը Մինսկում կքննարկեն ուկրաինական հակամարտությունը

Լուկաշենկոն և Պուտինը Մինսկում կքննարկեն ուկրաինական հակամարտությունը

Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մինսկում կքննարկեն ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Լեհաստանի և Բալթյան երկրների պահվածքը Բելառուսի հետ սահմանին․ այս մասին РИА Новости-ին  ասել է  Ռուսաստանում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բելառուս, որտեղ կկայանան լայնածավալ բանակցություններ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։