13 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
-0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու  քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին

Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու  քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու  քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։ Այս մասին  պետքարտուղարը հայտարարություն է տարածել մայիսի 23-ին։

Բլինքենը հայտարարել է, որ «Վրաստանի իշխող կուսակցության ընդունած օրենքը կխոչընդոտի խոսքի ազատությունը, կխոչընդոտի այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք ծառայում են Վրաստանին,  ինչպես նաև՝ լրատվամիջոցների գործունեությունը, որոնք աշխատում են՝ վրացիներին բարձրորակ տեղեկատվության հասանելիություն ապահովելու համար»։

Բլինքենը  քննադատել է նաև օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ճնշումը Վրաստանի իշխանությունների կողմից։

«Ի պատասխան այս գործողությունների՝ Պետքարտուղարությունը Վրաստանի համար իրականացնում է վիզային սահմանափակման նոր քաղաքականություն, որը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Սա ներառում է այն անձանց, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման արշավի միջոցով քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար», – ասվում  է Բլինքենի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նաև հայտարարել է նաև, որ մեկնարկում է «ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայում»։
«Մենք հուսով ենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն օրենքի նախագիծը և քայլեր կձեռնարկեն իրենց ազգի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար։ Մեր երկու երկրների հարաբերությունները վերանայելուն զուգահեռ, մենք հաշվի կառնենք Վրաստանի գործողությունները մեր սեփական գործողությունները որոշելիս», – եզրափակել է Բլինքենը։