Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Այսմասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալոով Kossuth ռադիոկայանին։
«Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ներում բավականին երկար ժամանակ նախապատրաստում էին պատերազմի մեջ մտնելուն: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բրյուսելում և Վաշինգտոնում, բայց ավելի շուտ Բրյուսելում, քան Վաշինգտոնում, մի տեսակ տրամադրությունների նախապատրաստում է հնարավոր անմիջական հակամարտությանը: Կարելի է հանգիստ ասել, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի Եվրոպան մտնի պատերազմի մեջ. դա տեղի է ունենում ԶԼՄ-ներում և քաղաքական գործիչների հայտարարություններում», – ասել է քաղաքական գործիչը։