25 Նոյ
2024
8.5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախցիների դեմ ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու․ վաղը՝ ժամը 16:00-ին՝ Հանրապետության հրապարակ․ Արտակ Բեգլարյան

Արցախցիների դեմ ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու․ վաղը՝ ժամը 16:00-ին՝ Հանրապետության հրապարակ․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների և վերջինիս աշխատակիցների ձերբակալությունները հստակորեն քաղաքական պատճառներ ունեն՝ առանց իրավական ու փաստական հիմքերի: Իշխանությունները դրանով ցանկանում են կանխել արցախցիների ակտիվ մասնակցությունը վաղվա հանրահավաքին, բայց չեն հասկանում, որ ավելի են լարում իրավիճակը և խթանում մարդկանց` իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Իսկ արցախցիների դեմ շարունակաբար գեներացվող ատելությունը ոչ մի լավ տեղ չի տանելու ո՛չ Փաշինյանի իշխանությանը, ո՛չ նրա կատարածուներին, ո՛չ էլ ողջ ժողովրդիս: Սրանից շահելու են միայն բռնապետ Ալիևն ու իր տերերը:

Այս պանդորայի արկղը պետք է շտապ փակել ու դադարեցնել հերթական փնթի քաղաքական հետապնդումները:

Վաղը՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակ»։