15 Ապր
2025
12.2° c ԵՐԵՎԱՆ
-0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սատարում է ՀՅԴ ԳՄ հայտարարությանը և միանում անթույլատրելի վարք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սատարում է ՀՅԴ ԳՄ հայտարարությանը և միանում անթույլատրելի վարք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում  է․

«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը սատարում է ՀՅԴ Գերագույն մարմնի՝ այսօր տարածած հայտարարությանը, և միանում ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի և մյուս քաղաքացիների նկատմամբ անթույլատրելի վարք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջին»։

Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ-ն հանդես էր եկել հայտաարարությամբ՝ պահանջելով  գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագործություններ կատարած ոստիկանության ծառայողներին և Նիկոլ Փաշինյանին։

Ռազմագերիներ