27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա դրված նախագահական վետոն

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա դրված նախագահական վետոն

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը քիչ առաջ լիագումար նիստում հաղթահարեց «Արտաքին ազդեցության թափանցիկություն» օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր․ տեղեկացնում է «Կվիրա» գործակալությունը։

Եթե ​​նախագահը սահմանված ժամկետում չստորագրի օրենքը, ապա խորհրդարանի նախագահը այն կստորագրի 5-օրյա ժամկետում։

Միաժամանակ օրենսդիր մարմնի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Քաղաքացիները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրենքի դեմ։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին է վետո  դրել օրենքի վրա։