18 Հոտ
2024
11.4° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ում  5-րդ սերնդի F-35 կործանիչ է վթարվել (Տեսանյութ)

ԱՄՆ-ում 5-րդ սերնդի F-35 կործանիչ է վթարվել (Տեսանյութ)

ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկի օդանավակայանի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել․ հայտնում է ABC News-ը՝ հղում տալով օդանավակայանի ծառայողներին։

Ինքնաթիռում ընդամենը մեկ օդաչու է եղել, նա ողջ է, գիտակից է և տեղափոխվել է հիվանդանոց։

CBS News-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ ինքնաթիռը Lockheed Martin-ի F-35 մոդելի կործանիչ է։ Ինքնաթիռը ուղևորվում էր Հարավային Կալիֆորնիայում գտնվող «Էդվարդս» ռազմաօդային բազա։