
Ինչի՞ համար է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը․ փաստաբանը մանրամասներ է հայտնել
Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ)․ Facebook-ի էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` այն որակելով «ծայրից ծայր սուտ»:
Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:
Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես»,- նշել է նա:


