
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ առաջիկա օրերին թոքի վիրահատության կենթարկվի։ Նրա խոսքով՝ վերջերս անցկացված բժշկական հետազոտության ընթացքում թոքում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել։
Կիրակնօրյա քարոզից հետո պոնտիֆիկոսը հայտնել է, որ գոյացությունը հայտնաբերվել է վաղ փուլում և հստակ տեղայնացված է։ Բժիշկները նպատակահարմար են համարել վիրահատական միջամտությունը։
«Սիրելի՛ բարեկամներ, վերջերս բժշկական հետազոտության ընթացքում բժիշկները թոքում հանգուցային գոյացություն են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ տեղայնացված է։ Բժիշկները նպատակահարմար են համարում վիրահատական միջամտությունը, ուստի, հետևելով նրանց խորհուրդներին, որոշել եմ վիրահատվել՝ գոյացությունը հեռացնելու համար»,-ասել է Հռոմի պապը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին ճշտել է, որ վիրահատությունը նախատեսվում է իրականացնել շաբաթվա առաջին օրերին։ Նրա խոսքով՝ հետվիրահատական վերականգնման ակնկալվող ժամանակահատվածը կկազմի մոտ մեկ շաբաթ։
Հռոմի պապ Լևոն XIV-ի աշխարհիկ անունը Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է։


