18 Հոտ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ

Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ

Դամասկոսում մայիսի 29-ի երեկոյան հայտարարել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին։ Հարվածի հետևանքով զոհվել է 1 երեխա, առնվազն 10 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։

Ըստ գործակալության զինվորական աղբյուրի՝ իսրայելական օդուժը Լիբանանի կողմից հարված է հասցրել Տարտուսից դեպի հյուսիս գտնվող Բանիյաս քաղաքի բնակելի շենքին ու ևս մեկ օբյեկտի:

Բանիյասի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորների թիվը 12 է, իսկ ավիահարվածից զոհվել է 2 տարեկան մի աղջիկ։

Իսրայելը վերջին տարիներին պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին։ Սովորաբար նման հարվածների թիրախ են դառնում Իրանի ռազմական խորհրդատուները և Դամասկոսի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները: