29 Սեպ
2024
18.4° c ԵՐԵՎԱՆ
12.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փակ է Վանաձոր–Ալավերդի–Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը

Փակ է Վանաձոր–Ալավերդի–Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր–Ալավերդի–Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։