Երբ ես հաջորդ անգամ գնամ Արցախ, հույս ունեմ տեսնել այն կյանքը, որը նախկինում էր. Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր
Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը Սուրբ Աննա եկեղեցու բակում է:
«Ես այստեղ եմ, որպես Հայաստանի և Արցախի բարեկամ։ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, իսկ արդարության իրավունք ունի ամբողջ հայ ժողովուրդը»,- ասել է նախկին պատգամավորը:
Նա նշել է, թե հավատում է, որ այս երկու իրավունքները կիրացվեն։ Նախկին պատգամավորը հույս ունի, որ արցախցիները կրկին կվերադառնան իրենց տներ:
«Երբ ես հաջորդ անգամ մեկնեմ Արցախ, հույս ունեմ տեսնել այն կյանքը, որը նախկինում էր»- ասել է նա: