26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել  է Հալեպի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածները

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Հալեպի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածները

Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի ավիահարվածները Հալեպի արվարձաններում, այդ ագրեսիվ գործողությունները Սիրիայի ինքնիշխանության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում են. ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Մոսկվայում վճռականորեն դատապարտում են այդ ագրեսիվ գործողությունները, որոնք Սիրիայի ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում են։ Նման ուժային գործողությունները, որոնք տարածաշրջանային ներկայիս լարված իրավիճակում կարող են ծայրահեղ վտանգավոր հետևանքների հանգեցնել և լայնածավալ զինված էսկալացիա հրահրել, անթույլատրելի ե», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն «ևս մեկ անգամ կոչ է անում Իսրայելի ղեկավարությանը հրաժարվել այս արատավոր պրակտիկայից, որը հղի է Մերձավոր Արևելքում իրավիճակի անվերահսկելի ապակայունացմամբ»։