22 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայի հիվանդանոցը տարհանելու Իսրայելի խնդրանքն անիրականանալի է․ԿԽՄԿ

Գազայի հիվանդանոցը տարհանելու Իսրայելի խնդրանքն անիրականանալի է․ԿԽՄԿ

Գազայի հիվանդանոցներում
տիրող իրավիճակը թույլ չի տալիս տարհանում իրականացնել։ Բուժառուներից շատերը չեն կարող
տեղաշարժվել, իսկ փախստականները գնալու տեղ չունեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալության
հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Ալյոնա Սինենկոն։

«Երբ խնդրում են տարհանել հիվանդանոցները, ոչ բոլորը կարող են հեռանալ, նույնիսկ եթե
տարհանման նախազգուշացումներ տրվեն: Վիրավորները, հիվանդները, տարեցները, հիվանդանոցային
մահճակալին գամվածները, նրանք չեն կարող պարզապես շարժվել: Միջազգային մարդասիրական
իրավունքը պահանջում է ոչ միայն հստակ ու ժամանակին նախազգուշացումներ, այլև մարդկանց
հեռանալու ապահով ճանապարհի առկայություն: Ներկայումս Գազայում հիվանդանոցների, այդ
թվում՝ հիվանդանոցային մահճակալների, հիվանդների, կենսական անհրաժեշտության համակարգերի
տարհանումը գործնականում անհնար է, և պետք է հնարավոր ամեն ինչ անել բուժհաստատությունները
պաշտպանելու համար», – ասել է Սինենկոն։

Ավելի վաղ պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտարարել էր, որ Գազայում
գտնվող Ալ-Քուդս հիվանդանոցի ղեկավարությունը նախազգուշացում է ստացել իսրայելցի զինվորականներից
բուժհաստատությանը հարվածներ հասցնելու մտադրության մասին։

Հիվանդանոցում այս պահին կա 400 բուժառու և Գազայի մոտ
12 հազար բնակիչ, որոնք ապաստանել են հիվանդանոցում ռմբակոծություններից պաշտպանվելու
համար։