Մտադիր ենք մոտ ապագայում ավարտել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակի հարց է համարում Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումը Թուրքիա և Եվրոպա։
«Մենք նպատակ ունենք մոտ ապագայում ավարտին հասցնել Նախիջևանի տարածքով էլեկտրաէներգիայի արտահանման կազմակերպման և Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախագծերը»,- նշել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահն, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող վիճակին, նշել է, որ պաշտոնական Անկարան ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում նկատվող առաջընթացը։
«Մենք վճռականորեն շարունակում ենք մեր ջանքերն՝ ապահովելու խաղաղություն և բարգավաճում, որի գրավականը կլինի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը։ Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում ենք պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար»,- ընդգծել է Էրդողանը։