Մենք կողմ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը, կողմ ենք խաղաղությանը, բայց օրինական ու արժանապատիվ․ Սոթքի նախկին գյուղապետ
Մենք, իհարկե, կողմ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը, բայց ոչ այսկերպ ապօրինի․ Տավուշից սկիզբ առած այս պայքարը հենց դրա դեմ է։ Չենք կարող խաղաղ ապրել սահմանի ամենապաշտպանված հատվածն ապամոնտաժելով ու թշնամուն տալով․այսօր Սոթքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին ասել է Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։
«Այս պահին մենք գտնվում ենք այնպիսի տարածքում, որտեղ թշնամին ոչ միայն ներխուժել է, այլև ամեն օր ամրաշինական աշխատանք է իրականացնում։ Սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում թիրախավորված կրակի տակ էին ոչ միայն բնակիչները, այլև դպրոցը, նշանակալի շենք–շինությունները»,- ասել է Շահնազարյանը
Խաղաղություն բոլոր պետություններին է անհրաժեշտ, բայց արժանապատիվ խաղաղությունը՝ ընդգծել է նախկին գյուղապետը։ Մենք օբեկտիվ հարցադրումներ ենք կատարել, որի դիմաց ստացել ենք ծաղր ու լուտանք՝ նշել է նա։
«Իշխանությունների նկատմամբ խորը հիասթափությունը փոխարինվում էր նախկինների ու ներկաների պայքարով։ Իմիտացիոն այս տարրը երկար տարիներ շարունակվում էր։ Հիմա վերջ է դրվել այդ իմիցիաներին, դեռ ավելի՝ ապաքաղաքական, ապակուսակցական ու հոգևոր անձ է առաջադրվել որպես վարչապետ մեր կողմից»,- ասել է ավագանու անդամը։
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսոկոպոս Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Գեղարքունիքում է։ Նրանք հանրահավաք են կազմակերպել Սոթք համայնքում։