Մեզ համար միևնույն է՝ ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ Բայդենը, թե Թրամփը․ Պուտին
Ռուսաստանի համար, մեծ հաշվով, միևնույն է, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ Դոնալդ Թրամփը, թե Ջո Բայդենը․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։
«Մեծ հաշվով, մեզ համար միևնույն է»,- ասել է Պուտինը աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ով է նախընտրելի Ռուսաստանի համար՝ Բայդենը, թե Թրամփը։