Հիմնարար ուղերձների ականատեսը կլինենք. Ասպրամ Կրպեյանը` հունիսի 9-ի հանրահավաքի մասին
Նախապատրաստվում ենք հունիսի 9-ին կայանալիք շատ կարևոր հանրահավաքին։Բագրատ սրբազանն ինքն էլ հանրահավաքի կարևորությունը շեշտել է, երբ հստակեցրել է ժամանակավոր կառավարության գործառույթներն ու առաքելությունները. ABC media-ի տաղավարում ասել է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Ես համոզված եմ, որ հունիսի 9-ի հանրահավաքին մենք շատ ավելի կարևոր, հիմնարար ուղերձների ականատեսը կլինենք»,-ասել է նա։
Պատգամավորը շեշտել է, որ վերջին օրերին շարժման և Սրբազանի կողմից այցելած գերատեսչությունները ղեկավարող մարդիկ որևէ կերպ չեն սպասարկում հայ մարդու շահերը։
«Այդ մարդիկ դավաճանել են այդ պաշտոնները զբաղեցնող պաշտոնյայի համար նախատեսված զբաղմունքներն ու ուղղությունները, հետևաբար, իրենք մեկ անձի և մեկ քաղաքական խմբակի ծառայող գործիչներ են, ովքեր մեկ անձից հրամաններ են ստանում, չարաշահում են իրենց պաշտոններն ու հանցակից են դարձնում այդ կառույցներում աշխատող մեր հայրենակիցներին»,-ասել է պատգամավորը։
Մանրամասները` տեսանյութում։