21 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

Եմենցի հութի խռովարարները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկություններում աշխատող առնվազն 9 մարդու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ ձերբակալվածների թվում կան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության, Պարենի համաշխարհային ծրագրի աշխատողներ և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի գրասենյակի մեկ աշխատակից։

Հութիները նման գործողությունների պատճառների մասին չեն հաղորդում։

ՄԱԿ-ն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը։

«Անսար Ալլահ» զինված խռովարար խմբավորումը, որի անդամներին նաև կոչում են հութիներ, ներկայում վերահսկում են Եմենի մեծ մասը, ներառյալ՝ մայրաքաղաք Սանաան, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան որոշ տարածքներ Սաուդյան Արաբիայի մերձակայքում:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժումից հետո Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում հութիները թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ պահանջելով, որ Իսրայելը դադարեցնի գործողությունները Գազայի հատվածում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ