25 Նոյ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոխվել է Վահան Քերոբյանին առաջադրված մեղադրանքը․պաշտպաններ

Փոխվել է Վահան Քերոբյանին առաջադրված մեղադրանքը․պաշտպաններ

Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս, ի տարբերություն քննչական մարմնի տարածած նախնական պաթոսի, որ  պետությանը պատճառվել էր վիթխարի վնաս. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Վաչե Սիմոնյանը։

«Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է և այլևս նշված՝ «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով «Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալներից մեկն արդարացվել է, մյուսները՝ կիսով չափ, այսինքն՝  քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը կատարված չլինելու հիմքով:

«Նմանատիպ որոշումներ կայացնելով, թե՛ արդարացնող, թե՛ վնասը հանելու պարագայում, գործն էապես աղքատանում է։

Դատախազության այս որոշումներով ցույց է տրվում, որ չի կարելի վստահել քննչական կոմիտեի հաղորդագրություններին»,- ասել է փաստաբանը։