Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և Մոսկվայում Վրաստանի դեսպանատունը բացելու ուղղությամբ, պնդում է վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Աղբյուրի տեղեկություններով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Ռուսաստանի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում և բանակցում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և ընտրության հետ կապված աշխատակիցներն արդեն սկսել են»,- պնդում է հեռուստաընկերությունը։
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների հարաբերությունները վրացական կողմից խզվեցին այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։ Թբիլիսին չի ճանաչում այդ հանրապետությունների ինքնիշխանությունը՝ դրանք համարելով օկուպացված տարածքներ։