25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկնարկել է Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը

Այսօրվանից մեկնարկում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը․ տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.

զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.

ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։