Պաղեստինի առաջնորդ
Մահմուդ Աբբասը հանդես է եկել մարտերը գոնե ժամանակավորապես դադարեցնելու օգտին, նա
չի բացառում նաև բանակցությունների անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան
Աբդել Հաֆեզ Նոֆալը։
«Կարող եմ ասել, որ Մահմուդ Աբբասը հաստատել է, որ անհրաժեշտ
է գոնե ժամանակավորապես կանգնեցնել պատերազմը, ճանապարհներ բացել մարդասիրական օգնության
համար։ Հետո կարելի է նաև բանակցություններ անցկացնել»,- ասել է Պաղեստինի դեսպանը։