ABCMEDIA
Պաղեստինի նախագահը կողմ է ժամանակավոր հրադադարին․ Ռուսաստանում Պաղեստինի դեսպան

Պաղեստինի նախագահը կողմ է ժամանակավոր հրադադարին․ Ռուսաստանում Պաղեստինի դեսպան

Պաղեստինի առաջնորդ
Մահմուդ Աբբասը հանդես է եկել մարտերը գոնե ժամանակավորապես դադարեցնելու օգտին, նա
չի բացառում նաև բանակցությունների անցկացումը։ Այս մասին ՏԱՍՍ  գործակալությանը տված  հարցազրույցում ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան
Աբդել Հաֆեզ Նոֆալը։

 «Կարող եմ ասել, որ Մահմուդ Աբբասը հաստատել է, որ անհրաժեշտ
է գոնե ժամանակավորապես կանգնեցնել պատերազմը, ճանապարհներ բացել մարդասիրական օգնության
համար։ Հետո կարելի է նաև բանակցություններ անցկացնել»,- ասել է Պաղեստինի դեսպանը։