11 Օգս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ըստ էության՝ հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում․ Սարգիս Խանդանյան

ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, ըստ էության՝ հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում․ Սարգիս Խանդանյան

ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Հայաստանը մի քանի տարի է՝ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և, ըստ էության, հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել աշնանը, և դա որևէ կերպ կազդի՞ ՀՀ իշխանությունների դիրքորոշման փոփոխության վրա։

«Մենք կհետևենք զարգացումներին․․․Ես չեմ կարծում, որ այստեղ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Դուք գիտեք՝ որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը, և այդ խնդիրները, ըստ էության, չեն լուծվել մինչև օրս։ Մենք չենք տեսել որևէ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ կդատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցածը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,-ասաց նա։

Հարցին՝ այդ առումով Երևանի մոտ մնացե՞լ է ակնկալիք, որ ամեն դեպքում հնարավոր է այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ամեն դեպքում ինչ-որ մի փուլում լինի, թե՞ այլևս որևէ ակնկալիք չկա, Խանդանյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այնքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը նաև շատ ժամանակավրեպ կարող է լինել, որովհետև գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, մասնավորապես՝ խաղաղություն է հաստատվել, և մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ամբողջ ծավալով ընթացքի մեջ, և եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի ՀԱՊԿ-ի կողմից կամ որոշում, ես կարծում եմ, որ դա կլինի ժամանակավրեպ»։

Իսկ եթե Հայաստանին հեռացնե՞ն․ «Դա ևս իրավիճակ է, որը պետք է քննարկենք, հասկանանք և հաշվի առնենք մեր հետագա հարաբերություններում ՀԱՊԿ-ի կազմակերպության և կազմակերպության անդամ երկրների հետ»։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ТАСС-ի հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության՝ նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026