15 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին․ Գալուզին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին․ Գալուզին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության՝ նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ տեղավորվում է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությունների մեջ։ Ղեկավարներն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա։ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին», - նշել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է կատարեն դրա բոլոր կողմերը։ Պարտավորություններից է նաև ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորումն անդամ պետությունների կողմից։

«Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը և տարեկան բյուջեի որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է իր իրավունքը չիրականացնելը, բայց չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունը՝ ժամանակին կատարել վճարումները», - նշել է դիվանագետը։

«Հիմնվելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքի վրա՝ ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ», - նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ