
Պուտինի օգնականը պատմել է՝ ինչ է քննարկվել Պուտին-Ուիթքոֆ բանակցությունների ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ նոյեմբերի 10-ին վերսկսելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հավելել է, որ այս թեման վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի համար անվտանգության համակարգի կառուցմանը հակամարտության ավարտից հետո։
Ուիթքոֆը նշել է, որ եռակողմ բանակցությունները վերսկսելու ՌԴ որոշումը մեծ գոհունակությամբ կընդունվի Թրամփի կողմից։
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Պուտինի և Ուիթքոֆի զրույցի կենտրոնական թեման է եղել։ ԱՄՆ բանագնացը նշել է եվրոպացիների և Կիևի կողմից կարգավորման նոր մոտեցումները, չնայած դրանք գործնականում քիչ օգուտ կբերեն բանակցություններին։
Պուտինն Ուիթքոֆին ներկայացրել է նաև շփման գծում տիրող իրավիճակի պատկերը, որտեղ նախաձեռնությունն ամբողջությամբ «իրենց ձեռքում են պահում ռուսական զորքերը»։
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խոշորածավալ տնտեսական նախագծերի իրականացման հնարավորությունը։
Քուշները տեսակապի միջոցով կարողացել է կիսվել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ իր գնահատականներով։


