12 Օգս
2026
27° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գուտերեշը համոզված է՝ Մերձավոր Արևելքում կայուն կարգավորման կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով

Գուտերեշը համոզված է՝ Մերձավոր Արևելքում կայուն կարգավորման կարելի է հասնել միայն դիվանագիտության միջոցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի զարգացմանը և համոզված է, որ հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում հակամարտության հետ կապված զարգացումներին, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Կարմիր ծովի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գլխավոր քարտուղարը համոզված է, որ համապարփակ և կայուն կարգավորման կարելի է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։ Նման կարգավորումը թույլ կտա վերականգնել տարածաշրջանի կայունությունն ու վստահությունը, ինչպես նաև ապահովել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում»,- ասել է Հաքը։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական բանագնաց Ժան Արնոն պատրաստ է աջակցել կողմերին և միջնորդներին՝ տարաձայնությունների երկարաժամկետ լուծում գտնելու հարցում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026