
Փոշին սահման չի ճանաչում․ թույլատրելի շեմն անցել է
Առինջի շինհրապարակներից բարձրացող փոշին հասնում է Ավան, իսկ Երևանի որոշ հատվածներում փոշու մակարդակը օրեր շարունակ գերազանցում է թույլատրելի սահմանը։ Թեև քաղաքում գործում է օդի որակի չափման 195 կայան, իսկ շինհրապարակների համար սահմանվել են նոր պահանջներ, խախտումները շարունակվում են։ Արդյունքում հարց է առաջանում՝ որքանո՞վ է արդյունավետ փոշու դեմ գործող վերահսկողությունը։


