
Ալիևից մինչև Meta և Իլոն Մասկ․ RSF-ն ներկայացրել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկը
Լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության վերացման միջազգային օրվա կապակցությամբ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ներկայացրել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկն՝ ընդգրկելով 33 անձի կամ խմբավորման, որոնք 2026 թվականին թիրախավորել են լրագրողներին և լրատվամիջոցներին։
Ինչպես նշում է RSF-ն, նրանց միավորում է մամուլի ազատության հանդեպ ատելությունը։
Նրանց զենքերը կարող են տարբեր լինել, սակայն նպատակը մեկն է՝ լռեցնել անկախ ձայները և ոտնահարել տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Մամուլը լռեցնելու նրանց գործիքակազմը ներառում է սպանություններ, ազատազրկումներ, քարոզչություն և «տրոլների բանակներ»։ Այս հեգնական «մրցանակաբաշխությունը» ցույց է տալիս լրագրությունը ճնշելու համար կիրառվող մարտավարությունների բազմազանությունն ու դաժանությունը։
«Մամուլի ազատության գիշատիչները» դասակարգվել են ըստ կատեգորիաների։ Դրանք են՝ քաղաքականություն, ուժային կառույցներ, իրավունք, տնտեսություն, հասրակություն։
Քաղաքականության ենթաբաժնում ներռվել են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը։
Ուժային կառույցներում «գիշատիչների» շարքերը համալրում են Իսրայելի պաշտպանության ուժերը, Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, Բուրկինա Ֆասոյի խունտան և այլն։ Իրավունքի առումով՝ մամուլին ճնշողներից են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Տնտեսապես մամուլին լռեցնողներից են Alphabet և Meta ընկերությունները, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և այլն։ Իսկ ահա հասրակական առմով՝ «բռնապետերից» են մեդիամենեջեր Մարգարիտա Սիմոնյանը և գործարար Իլոն Մասկը։


