Զոհեր՝ Ռաֆահում, հրդեհներ՝ Հունաստանում. միջազգային լրահոսն՝ ամփոփ
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որով նախատեսվում է օգնություն՝ մասնակիցներից մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում։
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը նաև նվերներ են փոխանակել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր «Աուրուս» և թեյի սպասք է նվեր ստացել, իսկ Պուտինը` մի քանի գեղարվեստական ստեղծագործություն։
Առնվազն 12 մարդ է զոհվել Ռաֆահ քաղաքի հրետակոծության հետևանքով: Տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ենթադրվում է, որ գնդակոծվել է քաղաքի արևելյան մասում գտնվող փողոցը։
Հունաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 62 վայր է հրդեհվել շոգի և քամիների պատճառով։