
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն
Մելիքյանը գրում է․
«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի
գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Տևեցին շուրջ 3 ժամ։ Դատախազը
պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական
առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։
Վերդիկտը կհրապարակվի
առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին։ Նույն տեղում»։