
FIDE Grand Swiss. այսօր հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սամվել Տեր-Սահակյանը, մեր մյուս շախմատիստների պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի
Բրիտանական Մեն կղզում
շարունակվում է ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։
Խաղային երկրորդ օրը հայ շամատիստներից հաղթանակ տարավ միայն Սամվել Տեր-Սահակյանը։
Հայաստանի գործող չեմպիոնը սև խաղաքարերով առավելության հասավ հոլանդացի գրոյսմաստեր
Ջորդեն Վան Ֆորեսթի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ
Սարգսյանը, ինչպես նաև ԱՄՆ-ն ներկայանող Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն
Արոնյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի։
Կանանց մրցաշարում վիճակահանության արդյունքով երկրորդ տուրում Հայաստանը ներկայացնող
շախմատիստուհիները մրցում էին միմյանց դեմ։
Էլինա Դանիելյանի և Մարիամ Մկրտչյանի հակամարտությունը նույնպես ավարտվել է ոչ-ոքի
արդյունքով։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները
իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։
Մրցաշարը անցկացվում է 11 տուրով, երրրորդ տուրը կմեկնարկի
վաղը՝ հոկտեմբերի 27-ին։